Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի` քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր: Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց:

Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը:

Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել: «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել:

Կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայն եր է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցելա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում:

Լավ չենք աշխատել:

Լավ չեք աշխատել ի՞նչ իմաստով՝ քարոզչությո՞ւնը լավ չեք արել, թե՞ ընտրակաշառքը լավ չեք բաժանել:

Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի` լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ:

Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ն է ընտրակաշառք բաժանել:

Ես որեւէ բան ԲՀԿ-ի մասին չասացի, օրիորդ: Մենք քարոզարշավից ենք խոսում, դուք` ընտրակաշառքից: Քարոզչությունը, քարոզչությունը լավ չենք արել... Որը ձեզ դուր գալիս ա, էն էլ գրեք: