Վառելիքի շուկայում գերիշխող դիրք գրավող «Ֆլեշ» ընկերությունը ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարությանը հեղուկ վառելիքի մատակարարման պարտավորությունը: ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 10-ի նիստում հավանություն տվեց պաշտպանության նախարարության եւ «Ֆլեշ» ընկերության միջեւ պայմանագրի կնքմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է այսպես կոչված «շրջանակային համաձայնագրերի» միջոցով գնման գործընթաց, որում հայտեր են ներկայացրել նաեւ վառելիքի շուկայի մյուս խոշոր ընկերությունները` «Սիթի Պետրոլ Գրուփը» եւ «Միկա քորփորեյշնը»: «Ֆլեշը» ներկայացրել է ամենաէժան առաջարկը` 3.53 մլրդ դրամ: «Սիթի պետրոլ գրուփի» առաջարկը 3.57 մլրդ դրամ է, «Միկա քորփորեյշն»-ինը` 3.87 մլրդ դրամ: