Հայաստանի կենտրոնական բանկը մայիսի 10-ին բարձրացրել է մի քանի ընկերությունների վարկանիշերը:

Մասնավորապես` շինարարարական երկու կազմակերպությունների` «Էլիտ գրուպի» եւ «Գլենդել Հիլզի» վարկանիշերը «Գ-»-ից բարձրացվել են «Գ»:

Շինանյութերի շուկայում ներկայացված մեկ այլ ընկերություն` «Իմեքս գրուփը», ստացել է ավելի բարձր` «Բ-» վարկանիշ, նախկին «Գ+»-ի համեմատ:

Միաժամանակ` ԿԲ-ն անփոփոխ է թողել «Սթար դիվայդի» («Գ-») եւ «Անտարեսի» («Գ») վարկանիշերը: