ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») 2012թ-ի հոկտեմբերին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունն ընդեմ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, ով գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը, որ վերջին խորհրդարանական ընտրություններում թիվ 19 ընտրատարածքում պարտվեց Սեդրակ Սարոյանին (գեներալ Սեյրան):

Հարցին, թե ԱԺ ընտրություների պարտությունից հետո ինչպե՞ս է գնում այդ քայլին, նա պատասխանեց. «Համենայնդեպս այս անգամվա իմ առաջադրմամբ ահագին ֆինասական օգնություն ստացավ ժողովուրդը: Ես լավ գիտեմ,  որ իմ թեկնածությունը դնելու պատճառով այդ գումարները  մեծ թվով լցրեցին ժողովրդի գրպանները, իսկ ես դրանով ինձ լավ եմ զգում: Կապ չունի ես ընտրվել եմ, թե չեմ ընտրվել»: