Կոտայքի մարզում, մայիսի 10-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի Մելքումյան փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը:

Մինչ օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելը` բնակիչներն օձին բռնել էին: Մասնագետը շրջակա տարածքն ուսումնասիրել է եւ այլ օձ չի հայտնաբերել: Բռնված օձը տեղափոխվել է Երեւանի կենդանաբանական այգի: