Աբովյան-Բալահովիտ ճանապարհի 4-րդ կմ-ին, մայիսի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: