Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները հայտարարում են մրցույթներ, որոնց քանակը գերազանցում է պետության կողմից հայտարարվող մրցույթներին: Այդ մասին այսօր` մայիսի 11-ին, տեխնոլոգիական ոլորտում գնումների եւ մրցույթների գործընթացին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Չոբանյանը: Ըստ Հ. Չոբանյանի` կազմակերպությունները պարզապես բավարար տեղեկացված չեն տարաբնույթ մրցույթներից, քանի որ դրանց հայտարարությունների փնտրտուքները լրացուցիչ ռեսուրս են պահանջում: Նրա խոսքով` պետք է ստեղծել մեկ միասնական վեբ-կայք, որտեղ կներառվեն բոլոր մրցույթների վերաբերյալ հայտարարությունները; Մասնավորապես` այդպիսի կայք կարող է լինել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կայքը:

«Թասկ» ընկերության տնօրեն Ակսել Թեւոսյանն ասաց, որ նմանատիպ խնդիրները կարող են լուծվել ՏՏ նախարարության ստեղծման միջոցով, որտեղ կենտրոնացված լուծում կստանան ոլորտի բոլոր խնդիրները: