Հայաստանում 2012 թ. մարտին առկա էին 252 փոխանակման կետեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Հունվարի համեմատ գործող փոխանակման կետերի քանակն ավելացել է 21-ով;

Փոխանակման կետերի շրջանառությունը 2012 թ. մարտին կազմել է մոտ 70 մլն դոլար եւ 7 մլն եվրո: Այսպիսով` յուրաքանչյուր փոխանակման  կետի ամսական շրջանառությունը կազմում է մոտ 280 հազ. դոլար եւ 28 հազ. եվրո: Փետրվարի համեմատ մարտին փոխանակման կետերի շրջանառությունն ավելացել է մոտ 30%-ով: