ՕԵԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարանական մանդատ ստացողներից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: NEWS.am-ի այս տեղկությունը, ՕԵԿ-ի մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, նշելով, որ իրենք առաջիկայում հաղորդագրություն կտարածեն:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ եւ, այդ դեպքում կուսակցությունը գործադիրում քանի պորտֆել կստանա, Ամիրյանը նշեց, որ դեռեւս նման որոշում չկա: