ՀՀԿ-ն ի զորու չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին, այսօր` մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, հավելելով, որ ՀՀԿ-ն լինելով կոալիցիայի մեջ եւ լինելով մեծամասնություն տապալել է մի շարք ծրագեր:

Անուշ Սեդրակյանը նշեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում «պյուռոսյան հաղթանակ» տարավ, հավելելով, որ դա այն է, երբ չեն գիտակցում, թե հաղթանակից հետո ինչ է հաջորդելու:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն էլ ասաց, որ գնահատականները կարող են տարբեր լինել, բայց ոչ ոք իրավուքն չունի խոսել ժողովրդի անունից: Նրա խոսքով, այս ընտրությունները նոր որակ բերեցին եւ տարբերվեցին իրենց մաքրությամբ եւ թափանցիկությամբ:

Իսկ ՀՀԿ-ն ի զորու է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, թե` ոչ, Բադեյանն ասաց, որ կյանքը ցույց կտա, բայց միանշանակ պնդեց, որ մեկ այլ ուժ, բացի ՀՀԿ-ից, ի զորու չէ անել ավելին:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է 69 մանդատ եւ մեծամասնություն է կազմում ԱԺ-ում: