Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 12-ին, Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի է ունեցել հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն հանդիսատեսներ:
Համերգի առաջին մասում հնչել են Ի.Ս.Բախի, Ա. Բարրիոսի, Մ.Ջուլիանիի ստեղծագործությունները, երկրորդ մասում՝ Լ.Բրաուերի, Ա.Լաուրոյի գործերը, ինչպես նաեւ ներկայացվեցին հայկական ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ:



























