«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 16-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա փողոցի 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 եւ 60, 62 համարների, Մեծարենց, Ծերենց փողոցների ու նրբանցքների, Շահումյանի 1-7, 14 փողոցների ու նրբանցքների, Կուրղինյան, Դ.Վարուժան, Շրջանային, Դուրյան, Վանթյան, Տիտով, Ի.Օրի, Մալաթիա, Մանուկյան, Ջիվանի, Մամիկոնյան, Բատիկյան, Միքայելյան, Ոսկանյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: