Թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ռուսաստանի նոր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Internethaber-ը, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Մեդվեդեւին` նոր պարտականությունների ստանձման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ Թուրքիայի հետ հարաբերություններն առաջնային է համարել:


























