«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնի եւ Երեւանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մայիսի 18-ին ժամը 14:00-16:00-ը Երեւանի Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 1) կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդես՝ ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:

Նրանք, ովքեր ցանկանում են սկսել կամ շարունակել իրենց կրթությունն  ԱՄՆ-ում, հրավիրվում են մասնակցելու այս ցուցահանդեսին:

ԱՄՆ-ի՝ տասնյակից ավելի քաղաքացիներ եւ ամերիկյան համալսարանների հայ ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին եւ պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ օգտակար նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ եւ այլն: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: