Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոբագարձուների խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Օրակարգային երկրորդ հարցով հաստատվել է հիմնադրամի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, նշվել է, որ նախորդ տարի իրականացվել է 183 երիտասարդական ծրագիր եւ միջոցառում՝ 2010 թ.-ի 69-ի դիմաց:
Այնուհետեւ, ներկայացվել է հիմնադրամի կանոնադրային եւ կառուցվածքային փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի եւ աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից կազմակերպվող ու աջակցող ծրագրերի մշտադիտարկման եւ գնահատման կարգը:




























