Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, սպանության գործով դատավարության ժամանակ կողմերից մեկը` Սարգիս Հակոբյանը, ծեծի է ենթարկել գործով անցնող վկային:
Ծեծկռտուքից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:




























