Երևանի մետրոպոլիտեն, կարծում եմ՝ դժվար չէ մոնիտորինգի ենթարկել մետրոպոլիտենի աշխատանքը և արձանագրել, որ հատկապես առավոտյան 8։30-9։30 սահմանում տրամաբանական չէ երկուվագոնանի գնացքով երթևեկություն ապահովել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անվճար ուսանողական ավտոբուսները մարզերից հենց այդ ժամին են մոտենում մետրոյի կայարաններին, դրան գումարվում է աշխատանքի ու դասի շտապողների մեծ հոսքը, իսկ մետրոն մնում է նույն երկու վագոնը։
Ես չեմ նկարագրում այն տեսարանը, որին ամեն օր եմ ականատես լինում․․․, բայց ակնկալում եմ, որ փոփոխություններ կկատարվեն գոնե պիկ ժամերի համար։
Հ.Գ․ Այսօր, օրինակ, աշխատանքի եմ հասել 30 րոպե ուշացած։ 6 գնացք բաց թողնելուց հետո՝ մեծ պայքարի արդյունքում, հայտնվեցի 7-րդ գնացքում»։





























