Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման բանակցություններ են անցկացնելու ՌՀՍ նոր պայմանագրի մշակման վերաբերյալ Կոպենհագենում, որտեղ այսօր մեկնարկում է ՄԱԿ եղանակի գլոբալ տաքացման շուրջ երկրների եւ կառավարությունների ղեկավարների համաժողովը:

Սպասվում է, որ այդ հանդիպմանը քաղաքական գործիչները կփորձեն ընդհանուր մոտեցումներ գտնել համաժողովի վերջնական փաստաթղթի համար: Գագաթնաժողովն ավարտվելու է այսօր: Ջերմային գազերի արտանետումները եւ զարգացող երկրներին հատկացվող ֆինանսական օգնության չափերը՝ բանակցությունների հիմնական թեմաներն են: Եւ ինչպես նշում են փորձագետները, երկու հարցն էլ լուրջ քննարկվելու են:

Ինչպես հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը», փորձագետները նշում են, որ ՌՀՍ նոր պայմանագրի լրամշակման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ, թեեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդները մտադիր են ավարտել աշխատանքը նվազագույն ժամկետներում: