Գյումրիում հունիսի 23-ին  ժամը 01:45-ի սահմաններում գլխաշորով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Շիրվանզադե փողոցի 85 տան բնակչուհի  50-ամյա Լարիսա Կարապետյանը հոգեկան խնդիրներ է ունեցել:: Այս մասի NEWS.am-ին փոխանցեցին  Լարիսա Կարապետյանի հարեւանները: Նրանք նաեւ տեղեկացրեցին, որ ինքնասպանվածի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն:Վերջիններս ֆինասական խնդիրներ չեն ունեցել, քանի որ ամուսինը պարբերաբար գումարներ է ուղարկել:

Հարկ է նաեւ նկատել, որ հարեւանները շատ լավ էին արտահայտվում նրա ամուսնու մասին խոսելիս: Հարեւանները նաեւ նշեցին, որ վերջին 3 ամիսների ընթացքում Լարիսա Կարապետյանի մոտ հոգեկան շեղումներ են նկատել: NEWS.am-ը դիմեց սույն գործով քննիչ Ջուլիետա Քալաշյանին` ճշտելու, թե որքանով են ճիշտ հարեւանների պատմածները եւ, թե որն է եղել ինքնասպանության պատճառը: Վերջինս նշեց, որ հարեւանները իրեն էլ են նման կերպ ներկայացրել տվյալ ընտանիքին, սակայն ավելին ասել չկարողացավ` պատճառաբանելով, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Ինքնասպանվածը 12-ամյա դուստր ուներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում հունիսի 23-ին  ինքնասպանության դեպք է գրանցվել: Ժամը 01:45-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի 85 տան բնակչուհի  50-ամյա Լարիսա Կարապետի Պապիկյանը իր տանը կից ցախանոցում գլխաշորով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի  տեղեկություններով, կինը գործազուրկ է եղել: