Գավառի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ հունիսի 20-ին, 18-ամյա Ռոման Քեռյանի եւ 18-ամյա Վաչիկ Մնացականյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից:
Միջադեպի հետեւանքով գլխի շրջանում բազմաթիվ կտրած վերքերով եւ մարմնի այլ մասերի կտրած վերքերով Գավառի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Ռոման Քեռյանը: 18-ամյա Վաչիկ Մնացականյանը եւս տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ի տեղեկություններով, վիճաբանությունից առաջ վերջիններս գարեջուր են խմել եւ հարվածները միմյանց հասցրել են գարեջրի շշերով: Արդեն հիվանդանոցում նրանք փորձել են իրավապահների մոտ միմյանց նկատմամբ մեղադրանք չհնչեցնել, ասելով, թե չեն հիշում, թե ովքեր են եկեղեցու բակում իրենց հարվածել:




























