Թերթը գրում է, որ այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում եւ իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից:
«Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ` լավ հանգստանան, լավ լողանան»: Ինչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞:
«Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց փող. ոչ բիզնես ունեմ, ոչ բան, յոթ էրեխա եմ պահում. կարա՞մ հիսուն հոգի Դուբայ տանեմ, լավ ա հազար հոգի Քոբուլեթի տանեմ»: Ինչո՞ւ է, բոլոր դեպքերում, որոշել «Տիգրան Կարապետյան խաղալ», ոչ մի Կարապետիչ, համայնքիս ժողովրդի առողջության, հանգստի, ապագայի մասին եմ «մենակ» մտածում:
«Ապագայում» էլ նախագահական ընտրություններ են` Ալեքսանյանը դրան էլ է պատրաստվում: Եթե ՏՄՊՊՀ-ն եղած «քիչ»` Քոբուլեթիի համար պահած փողն էլ մինչ այդ ձեռից չառնի. օրերս առգրավել եւ դադարեցրել են «Ալեքս Գրիգի» որոշ օղիների արտադրությունը»,- գրում է «Հրապարակը»:




























