Հունիսի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մալաթիայի  բաժնի եւ ոստիկանության երեւան քաղաքի վարչության ծառայողները ծառայություն կատարելիս, կողոպուտ  կատարելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Արսեն Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, Արսեն Մ.-ն Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորողից բացահայտ հափշտակել է 55 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն: