Հունիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Նվեր Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2009թ. ընթացքում, որպես մեխանիզատոր աշխատելով ԱՄՆ քաղաքացի, 87-ամյա Հովհաննես Մ.-ին պատկանող՝ Էջմիածին-Մարգարա խճուղու 5-րդ կմ-ին գտնվող ընկերությունում, նույն տարվա մայիսին իր «ՄՏԶ-52» 9284 ՏԼ տրակտորով ընկերության տարածքից գողացել է ապամոնտաժված անասնագոմի 14 փայտյա հենասյուներ:
Գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն:




























