Սյունիքի մարզի Կապան - Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Վահանավանքի մոտակայքում, հունիսի 27-ին՝ ժամը 02:35-ին մոլորվել է Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ, 32-ամյա Արման Ստեփանյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ճանապարհից ետ է վերադարձվել: Ժամը 02:23-ին Ա. Ստեփանյանը հայտնաբերվել է: