Երեւանում, հունիսի 26-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Ա. Արմենակյան 125 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 23.16-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Տուֆանկչյանին պատկանող «Աուդի» մակնիշի 61 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենան:


























