ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, պայթյունը որոտացել է թունավոր նյութ պարունակող կոնտեյների բացման ժամանակ։ Տուժել է ֆտորի միացություններ պարունակող ցեխը, որն օգտագործվում է ոսպնյակներ եւ մարտկոցներ արտադրելիս։
Կազմակերպության ղեկավարության հաղորդմամբ, թունավոր նյութերի արտահոսքը մոտակա շրջանի բնակիչների համար վտանգ չի ներկայացնում։
Kyodo գործակալության հաղորդմամբ, պայթյունը եղել է այն պահին, երբ չորս հոգի փորձել են վերանորոգել թունավոր քիմիական նյութ պարունակող կոնտեյների տանիքը, որպեսզի այնուհետ մաքրեն այն։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, բժիշկներ եւ ոստիկաններ։




























