Երեւանում, հուլիսի 6-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի թիվ 1 շենքի 78-րդ բնակարանի օդատար խողովակը շուն է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարներն, ապամոնտաժելով օդատար խողովակը, անվնաս հանել են շանը: