Հրազդան քաղաքում այսօր` հուլիսի 9-ին, Երկաթգծի կայարանի 5/38 հասցեում տան այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 46-ամյա Խանում Գ.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնից: Փաստի առթիվ կատարվում է քննություն: Հարկ է նկատել, որ ինքնասպանություն գործածը երկաթգծի կայարանում բանվոր է աշխատել: Ի դեպ, նրան կախված վիճակում նկատել է քույրը, փորձել է փրկել, սակայն չի հաջողվել:




























