Վայոց ձորի մարզում, հուլիսի 8-ին, ժամը 18.57-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել է գյուղի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հասցված վնասի չափերը ճշտվում են: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: