Հուլիսի 6-ին, ժամը  03.00-ին,  Թբիլիսյան խճուղու թիվ 15 տան դիմաց  «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել տան ցանկապատին, ապա՝  էլեկտրասյանը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 12.40-ի սահմաններում,  Երեւան-Իջեւան ճանապարհի 72-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին  իրար են բախվել «ԳԱԶ-321232-200» եւ «ՎԱԶ-210930»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-210930»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 7-ին, ժամը 05.00-ի սահմաններում,  Երեւան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտ,  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24»-ի: Բախման հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը  եւ «ԲՄՎ»-ի 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սեւան-Ճամբարակ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-21074»   եւ   «Մերսեդես E-500»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը, 2 ուղեւորները,  «Մերսեդես E-500»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 12-րդ կմ-ին  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրին կայանված   «ԳԱԶ-5312»  մակնիշի ավտոմեքենայի:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-5312»-ի ուղեւորուհին  բուժօգնություն է ստացել դեպքի վայրում:

Հուլիսի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում,  Երեւան-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել «Զիլ-ՄՄԶ-4502»-ի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 8-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Տավուշի մարզի   Արծվաբերդի գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-21»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված ավտոմեքենայի կցորդին: «ԳԱԶ-21»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 12 շենքի մոտ իրար են բախվել   «Սամանդ» ,  «Շեվրոլետ»  եւ «Օպել»   մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետեւանքով «Սամանդ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: