Ստեփանավան քաղաքում, այսօր` հուլիսի 9-ին, ժամը 11.51-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 17.00-ից մինչեւ ժամը 17.30-ի սահմաններում քաղաքի մոտակայքում՝ «Բագեր» կոչվող հանդամասում, շանթահարվել եւ սատկել են 23 կով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին: