Այսօր` հուլիսի 9-ին Շահումյան 4-րդ փողոցի 66 տանը տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով: Այս մասին NEWS.am–ի թղթղակցի հետ զրույցում հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ձերբակալվել է 74-ամյա Ռոբերտ Թադեւոսյանը, ով հրազենային վնասվածքներ էր հասցրել ու սպանել կնոջը՝ 69-ամյա Սիրուշ Հաջաթյանին:
Հիշեցնենք, ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ հերթական սպանությունն է տեղի ունեցել Շահումյան փողոցում: 4-րդ փողոցի 66 տան տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
Նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել էր Եվրոպա երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան:


























