Երեկ, ժամը 16-ի սահմաններում, Տավուշի մարզում ընդամենը 15 րոպե մոլեգնած փաթորիկը ավերածություններ է գործել մասնավորապես Իջեւանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Հորդ անձրեւին ու կարկուտին ուղեկցող քամին արմատախիլ է արել ծառեր, քանդել տանիքներ: Փոթորկի հետեւանքով հոսանքազրկվել են ամբողջական թաղամասեր: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Այսօրվանից Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները պետք է սկսեն վնասների հաշվառումը: Վնաս կրած քաղաքացիները կփոխհատուցվեն, թե ոչ` առայժմ հայտնի չէ»,- գրում է «Հայկական ժամանակը»: