Երեւանում, այսօր` հուլիսի 10-ին, ժամը 14.16-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի 42/1 շենքի 54-րդ բնակարանի բնակիչ, 2 տարեկան Լեւոն Գեւորգյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: