Չարենցավանում կատարված սպանության հեղինակը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության  Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով  իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Վարդան  Վարդանյանը, որը հիվանդանոցում մահացել էր:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր  քրեական գործ:

Հուլիսի 10-ին ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 23-ամյա Ռոբերտ Գալստյանն ու խոստովանել, որ հուլիսի 8-ին, ժամը 22.15-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցին հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակահարել Վարդան Վարդանյանին:

Նախաքննությունը շարունակվում է: