Հուլիսի 11-ին, ժամը 07.58-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորման ախտանշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նանսենի փողոցի թիվ 9 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ՝ 19-ամյա Մարիաննա Փիլոյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


























