Թուրքիայի արդարադատության նախարարությունը դատական գործեր է հարուցել 11 դատախազների նկատմամբ։ Թուրքական Aksam թերթի փոխանցմամբ՝ դատախազների համար պահանջվել է 5.5 տարվա ազատազրկում։ Դատախազները մեղադրվում են դատական գործերը ձգձգելու եւ անուշադրության մատնելու համար։
Թուրքիայի արդարադատության նախարարության քրեական գործերի վարչությունը 11 դատախազների դեմ նախապատրաստած հայցադիմումները եւ կից փաստաթղթերը ներկայացրել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն։




























