Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ընթացիկ տարվա 6 ամիսներին գրանցվել է 121 հրդեհի դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44-ի փոխարեն: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանն ամփոփելով տարին նշեց, որ փրկարարաները օգնության են հասել 5 ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվածների, որից մեկի ժամանակ զոհվել է Նոյեմբերյանի հրշեջ մասի հրշեջներից մեկը:
Մարզի ողջ տարածքում գրանցվել է կարկուտի շուրջ 20 դեպք: «Կարկուտից առավել տուժեց Ջուջեւան համայնքը, որտեղ գրեթե 80 տոկոսով ավերվեց ամեն ինչ»,-ասաց նա:
Ըստ Վաղինակ Հովսեփյանի, վերջին երկու ամսում գրանցվել է օձի հայտնաբերման մեկ, եւ նույնքան էլ արկի հայտնաբերման դեպքեր, բարեբախտաբար, նշված երկու դեպքում զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Մարզային փրկարարական վարչության կողմից անցած 6 ամիսների ընթացքում իրականացվել են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղված կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ տարահանման աշխատանքներ Ազատամուտ եւ Գետահովիտ համայնքներում:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























