Կոտայքի մարզում, հուլիսի 11-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով եւ հատուկ մասնագետը:

Օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք: