Երեւանում, հուլիսի 11-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թիվ 73 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























