Հուլիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ի հատվածից դեպի Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը հենց իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: