Երեւանում, հուլիսի 12-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա փողոցի թիվ 37 շենքի բակում ծառ է շրջվել է ծառ եւ վնասել BMW մակնիշի 21 ՕՏ 649 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները եւ կենտրոն վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են ծառի մասնատման աշխատանքներ:

Զոհեր եւ տուժածներ չկան: