Հուլիսի 14-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի եւ Շահումյանի 4-րդ փողոցների խաչմերուկում  բախվել  է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 15-ին, ժամը  14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց:

Հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, «Ռենո» մակնիշի  ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 15-ին, ժամը 22.20-ին, Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեյվու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Դեյվու Նեքսիա»-ի 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 16-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենան Արգել-Նոր-Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի: «Տոյոտա»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 16-ին, ժամը  22.30-ին, «Հոնդա»  մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով 2 ուղեւորները ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: