Հուլիսի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողնեը, թմրամիջոց պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 31-ամյա Արտյոմ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ զննությամբ ավտոմեքենայի ուղեւորասրահի պահախցից հայտնաբերվել է թերթի մեջ փաթաթված կանեփանման կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























