Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի 127 բնակարանի բնակիչը չի արձագանքել դռան եւ հեռախոսի զանգերին: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հուլիսի 18-ին, ժամը 12.33-ին:
NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եվ «1-03» ծառայությունները: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցում հայտնաբերել 87-ամյա Հ.Գրիգորյանի դին:


























