Մենք կշարունակենք ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչեւ Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Ֆեյսբուք» սոցիլական ցանցի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով դատարանի իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը մերժելուն, որով պահանջում էին կարճել փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը:
Վարդան Օսկանյանը, մասնավորապես, գրել է.«Բողոքարկման հիմնական շարժառիթն այն էր, որ մեր դատաիրավական պատմությունում կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որում ասված է՝ եթե չկա նախորդող հանցագործություն, չի կարող գոյություն ունենալ փողերի լվացման հանցակազմ: Դժբախտաբար դատարանն արհամարհեց նախադեպային այս որոշումը եւ մերժեց գործի կարճման դիմումը: Մենք կշարունակենք ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչեւ Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը:Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որեւէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ:
Խոսելով դատական վճիռների մասին՝ չեմ կարող հիասթափությունս չհայտնել նաեւ մի քանի օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշման կապակցությամբ: Չխորանալով դեպքի մանրամասների մեջ՝ զուտ ելնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից եւ հաշվի առնելով խտրական արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդարները, խեղված արժեհամակարգերը՝ կարծում եմ, որ դատարանը անընդունելի որոշում է կայացրել»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` հուլիսի 23-ին, դռնփակ նիստում մերժել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը: Հիշեցնենք, որ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը: Նա բողոքարկում է փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։
Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում



























