Թուրքիայի Քոջաելի նահանգի Դարըջայի շրջանում 10 հոգուց բաղկացած խումբը բոլորի աչքի առաջ փողոցում հարձակվել եւ դաժանորեն ծեծել են երկու եղբայրների։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հարձակվողները դաժան ծեծից հետո դանակահարել են երկու եղբայրներին։

Տեսախցիկը ֆիքսել է թե ինչպես է հարձակվողներից մեկը մոտենում դանակահարված եւ արյան մեջ կորած եղբայրներից մեկին եւ ոտքով հարվածներ հասցնում նրա գլխին։