«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ նշել է. «Նմանատիպ եւ ավելի սահմռկեցուցիչ փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանում չի գործում օրենք  կամ գործում են կրոնային կապերը՝ տոհմացեղային»:

«Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում աղջիկը վթարի էր ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել էր:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ոչ միայն այս միջադեպից, այլ բազմաթիվ այլ դեպքերից կարելի է ասել, որ Հայաստանում, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հավաստիացումների, անպատժելիներ կան: Պաշտոնյաները օրենքից վեր են կանգնած: Եթե այդպես  չլիներ, ապա նման իրադարձություններ, նման զարգացումներ տեղի չէին ունենա»,- գրում է «Առավոտ» թերթը: