Հայտնաբերվել է ծանոթների տներից գողություններ կատարած 37-ամյա Արմինե Մ.-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ 37-ամյա Արմինե Մ.-ն վերջին մեկ ամսում հյուրընկալվելով երեք ծանոթների տներում՝ գողացել էր կանացի կոշիկներ, թեյի սպասք, ափսեներ եւ բաժակներ:
Հուլիսի 23-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմինե Մ.-ն հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Արտենի գյուղում եւ բերման ենթարկվել բաժին:
Նա խոստովանել է նաեւ, որ մարտի կեսերին Գյումրիի բնակչուհի, 60-ամյա Վերգուշ Հ.-ին պատկանող տնից գողացել է նվագարկիչ, բջջային հեռախոս եւ հագուստ:
Նախաքննությունը շարունակվում է:




























