Հուլիսի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Ա. Տիգրանյան փողոցի 53 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել մի տղամարդու:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2011 թ. հունիսին մուտք է գործել Դ. Անհաղթի փողոցում գտնվող սրճարանի տարածք եւ գողացել 20 մ Էլեկտրական հաղորդալար:
Գողության մասին սեփականատերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է հետաքննություն:


























